Միզային համակարգ
Երիկամներում քարերի առաջացման պատճառները
Երիկամների մեջ քարերի առկայությունն ամենատարածված երևույթներից մեկն է: Դրանք հայտնաբերվում են 100 հազարից մոտ 500 մարդու մոտ: Սովորաբար, այն հանդիպում է 20-ից մինչև 50 տարեկան անձանց շրջանում:
Երիկամներում քարերի առաջացումը պայմանավորված է օրգանիզմում թթվա-հիմնային նյութափոխանակության խանգարմամբ: Երիկամային քարերի ամենատարածված տեսակները պարունակում են օքսալատ կամ կալցիումի ֆոսֆատ: Բացի այդ, միզուղիներում քարեր կարող են առաջացնել միզաթթուն և ամինաթթուները:
Քարերի քիմիական կազմությամբ կարելի է որոշել նյութափոխանակության խանգարման պատճառները:
Թյուր կարծիք կա այն մասին, որ ծավալուն քարերը երիկամներում հրահրում են մեծ խնդիրներ, սակայն, հատկապես փոքրիկ քարերի պատճառով են հանդիպում բավական ծանր բարդություններ: Դրանք սկսում են շարժվել և դյուրությամբ են խցանում միզատար ուղիները, դա էլ հենց հանգեցնում է երիկամային խիթերի, նաև` մեզի դուրսբերման խանգարման: Օրինակ, օքսալատի հիմքը թրթջնկաթթվի կալցիումային աղերն են: Երիկամներում այս ամուր, սև-շագանակագույն քարերը փշաձև, անհարթ մակերես ունեն: Դրանց առաջացումը սովորաբար տեղի է ունենում մեզի թթվային հակազդման դեպքում:
Ֆոսֆատների կազմությունը ֆոսֆորաթթվային կալցիումի աղերն են: Դրանց գույնը սպիտակա-գորշավուն է կամ պարզապես սպիտակ, որոնք հեշտությամբ են փշրվում, քանի որ շատ փափուկ են: Մակերեսը մի փոքր անհարթ է կամ էլ լրիվ հարթ: Երիկամներում այդպիսի քարերն առաջանում են միզուղիների ինֆեկցիայի առկայության, կամ մեզի մեջ ալկալու բարձր պարունակության դեպքում: Դրանք արագությամբ են մեծանում:
Ուրատներն իրենց մեջ պարունակում են միզաթթու և դրա բյուրեղիկները: Դրանք բավական ամուր են, ունեն աղյուսա-կարմրագույն կամ բաց դեղնավուն երանգներ: Մակերեսը մանր կետերով է պատված կամ հարթ է:
Քարերի այս երեք տեսակները հիվանդների մոտ առավել հաճախ են հանդիպում: Հնարավոր է նաև խառնակազմ քարերի առաջացումը, որոնք մի քանի տեսակի նշաններ ունեն: Շատ հազվադեպ կարելի է հանդիպել խոլեստերինային, սպիտակուցային և ցիստինային քարերի:
Միզաքարային հիվանդության պատճառները
Միզաքարային հիվանդության առաջացման գործում մեծ դեր են կատարում երիկամների և միզատար ուղիների զարգացման արատներն ու թերությունները, վնասվածքները, նաև ինֆեկցիոն հիվանդությունները:
Գործընթացը կարող է արագանալ ինֆեկցիայի առկայության դեպքում: Օրինակ, այնպիսիք, ինչպիսիք են անգինան, կարիեսը կամ ադենոման: Ինֆեկցիան` թարախի և լորձի տեսքով, բորբոքային օջախներից թափանցում է միզուղիներ, դառնալով այն հենքը, որի վրա էլ կազմավորվում են քարերը: Այդ ճանապարհով ամենից հաճախ կազմավորվում են ֆոսֆատային քարերը: Հատկապես, դրա համար էլ շատ կարևոր է օրգանիզմում ինֆեկցիոն բոլոր գործընթացների բուժումը մինչև վերջ ավարտին հասցնել:
Սովորական ջուրը նույնպես կարող է ազդել քարերի առաջացման վրա: Դա տեղի կունենա, եթե մշտապես օգտագործել կրային մեծ խտություն ունեցող ջուրը:
Երիկամներում քարերի առաջացման վրա ազդում է նաև սննդի օրակարգը, հատկապես, եթե սննդի մեջ պարունակվում են մեծ քանակությամբ, տարբեր տեսակի հանքային աղեր: Գործընթացի վրա կարող են ազդել նաև ուլտրամանուշակագույն ճառագայթների, նաև D և A վիտամինների անբավարարությունը:
Տարածված պատճառներից մեկը, ինչի հետևանքով երիկամներում քարեր են կազմավորվում, կարող է դառնալ սուլֆանիլամիդային պատրաստուկների օգտագործմամբ երկարատև բուժումը:
Բոլոր դեպքերում խորհուրդ ենք տալիս նման հիվանդության դեպքում չբաղվել ինքնաբուժմամբ և, որքան հնարավոր է շուտ, դիմել մասնագետի օգնությանը:
Կարդացեք նաև
Միզային համակարգը բաղկացած է՝ երիկամներից, միզածորաններից, միզապարկից և միզուկից։ Երիկամները կատարում են մեզի արտադրական ֆունկցիա, միզածորանների դերը կայանում է...
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...
Ցավոտ միզապարկի համախտանիշը կամ ինտերստիցիալ ցիստիտը քրոնիկ հիվանդություն է, որի ժամանակ բուժառուներն ունենում են ցավ միզապարկի, փոքր կոնքի շրջանում միզելու հաճախացած, ուժեղ ցանկություն /ուրգենտություն/...
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
Երիկամային և միզուղիների քարերի մեծ մասն ինքնուրույն հեռանում են մեզով: Այնուամենայնիվ, կախված քարի չափերից և տեղակայումից, դրա համար որոշակի ժամանակ է պահանջվում: Իսկ քարի տեղաշարժման...
Երիկամային խիթը (կոլիկա) պաթոլոգիկ սուր վիճակ է, որի ժամանակ քարը փակում է միզածորանը: Ցավը արագ վերացնելու համար անհրաժեշտ է անհապաղ կապ հաստատել բուժող բժշկի կամ մոտակա բուժհաստատության հետ...
Մեզը կենսաբանական հեղուկ է, որը արտացոլում է օրգանիզմի վիճակը, իսկ նրա ցուցանիշները կարող են վկայել տարբեր օրգան-համակարգերի հիվանդությունների մասին...
Մեզի գույնը
Առողջ մարդու մեզը բաց դեղին գույն ունի: Շատ հեղուկներ օգտագործելու դեպքում գույնը բացվում է...
Նեֆրոպտոզը (շարժուն երիկամ) ախտաբանություն է, որի ժամանակ երիկամի իջեցումը 5 սմ-ից ավելի է: Հաճախ երիկամի դիրքի այդպիսի փոփոխությունը լինում է կանգնելիս: Ժողովրդի մոտ այդ վիճակն անվանում են...
Ի՞նչ է դիալիզը:
Դիալիզը երիկամփոխարինող բուժական մեթոդ է, որի հիմքում կիսաթափանցիկ թաղանթի միջոցով արյան մեջ կուտակված...
Հիվանդությունը բնորոշվում է միզարձակության վերահսկողության կորստով, և կարող է արտահայտվել հաճախամիզությամբ կամ անմիզապահությամբ...
Ավանդական չինական բժշկության հիմնական փիլիսոփայությունն այն է, որ մարդու էներգետիկ համակարգն ազդում է մարմնի, մտքի, հույզերի և հոգու առողջության վրա։ Իսկ այդ ներքին էներգիայի հավասարակշռությունն ապահովում է...
Մեղրամսի ցիստիտը վերաբերում է միզապարկի այն բորբոքումներին, որոնք տեղի են ունենում կամ կրկնվում են սեռական հարաբերությունից հետո: Ցիստիտի այս տեսակը, սովորաբար, ի հայտ է գալիս կնոջ առաջին սեռական...
Երիկմաները զույգ օրգաններ են, որոնց կարևոր ֆունկցիան արյան մաքրումն է և օրգանիզմից նյութափոխանակության արգասիքները հեռացնելը: Փաստորեն, երիկամներն օրգանիզմի համար ծառայում են որպես ֆիլտր...
Երիկամային ցավը հաճախ ի հայտ է գալիս այնտեղ քարերի առկայության ժամանակ, ավելի ճիշտ, տհաճ զգացողություններն սկսվում են, երբ քարն արդեն հայտնվում է միզածորանում: Հիվանդության սկիզբն անցնում է աննկատ: Ինչպե՞ս հասկանալ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն